Հուսով եմ, որ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշումից հետո Զինված ուժերի դեռևս ծառայությունում մնացած բոլոր գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե ինչ է սպասվում իրենց՝ ցանկացած պահի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ գեներալ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ շնորհվել է Ազգային Հերոսի բարձրագույն կոչում և Հայրենիքի շքանշան։ Ու սա դեռ ամենը չէ։ Նա, առայժմ, շան պես վախենում է բանակի քայլերից ու գործողություններից։ Որ պահին նա մի փոքր ամրապնդեց իր հանցավոր իշխանությունը, առանց բացառության, բանակի բոլոր գեներալներին ու սպաներին սպասվում է ոչ միայն պաշտոնանկություն, այլ դատելու է բոլորին (հայտարարված հազարավոր քրեական գործերը գալու հասնելու են բոլորին)։
Այն, որ մինչ օրս հայտարարում է, որ պատերազմի և կապիտուլյացիայի պատասխանատուն ինքն է, իսկ մեղավորը՝ ոչ, գոնե հիմա այդ գեներալներն ու սպաները պիտի հասկանան, թե իր գործած հանցանքների մեղքն ում գլխին է բարդվելու։ Նույնը վերաբերվում է Ազգային անվտանգության ու ոստիկանության սպաներին։ Միամիտ չլինեք ու չմտածեք հանկարծ, թե ձեզնից որևէ մեկին խղճալու, խնայելու կամ գնահատելու է։ Բոլորիդ կործանելու է առանց բացառության, առանց խղճի խայթի։
Հիմա շարունակեք ծառայել, եթե այդպես եք հարմար գտնում և ուշադիր հետևեք իրադարձությունների զարգացմանը։ Ես մարգարե չեմ և ոչ էլ գուշակ, սակայն իմ իրատեսությունն ու ոչ շատ հարուստ փորձը ինձ դա է հուշում։ Մնացածը՝ դուք գնահատեք ու որոշեք ձեր անելիքը։ Առայժմ դուք ունեք երկու ընտրություն՝ ծառայել Հայրենիքին կամ ծառայել դավաճանին։ Առաջին դեպքում Հայրենիքի ձեզ կգնահատի, ինչպես դա եղել է միշտ, երկրորդ դեպքում՝ դավաճանը ձեզ կկործանի, ինչպես դա տեղի է ունենում ձեր աչքի առջև»: