Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված սև-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում է մուգ երանգի, ուսը բաց զգեստ։ Նա հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Դերասանուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Կատարելություն», «Գեղեցկություն», «Էլեգանտ»։