ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Մի տոլմայի պատմություն» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

 
 

«Չէի կարող իմ էմոցիաները չփոխանցել Ժիրայր Ավանյանի և Դոլմամայի շուրջ այս մեծ պառադի առիթով։ Որովհետեւ Ժիրայր Ավանյանը հավաքական կլասիկ օրինակ է թավշյա հեղափոխության հաշմանդամության։

Դոլմամայի տերը նախկին իշխանությունների սրտի ռեստորանատերն էր։ Նախկինների Ազգային Ժողովն ու կառավարությունը բոլոր պաշտոնական ճաշերն ու ճաշիկները, նախաճաշերն ու ընթրիքները կազմակերպում էին Դոլմամայում՝ իրենց սրտի ռեստորանատիրոջ մոտ, որտեղ չորս հատիկ տոլման արժեր, ասենք, 15 հազար դրամ։ Ու ես ևս քանիցս ներկա եմ եղել Ժիրայր Ավանյանի սուպեր ռևերանսներին նախկինների հանդեպ, ովքեր Դոլմամային տվել էին տոտալ մենաշնորհ։

Հետո եկավ թավիշը ու Ժիրայր Ավանյանը դարձավ երդվյալ հեղափոխական։ Նու, մոտավորապես այնպիսին, ինչպիսին մարտի 1-ին մենք տեսանք Հանրապետության հրապարակում՝ «Շուշին թուրքինն աաա», «Նիկոլը մեր Աստվածն աաաաա» ռեպերտուարի շրջանակներում։

Անկեղծ, զարմացած էի, որովհետև թվում էր, թե կիրթ ու ինտելեկտուալ մարդ էր և անգամ փորձեցի հետը զրուցել ու հասկանալ՝ ինչի՞ է էդպես անում։

Հետո իմացա, որ իմ պես մտածող մի քանի մարդ ևս փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է այս մարդը էդպես անխնա քծնում Նիկոլին, ու ինձ պես չեն հասկացել։