Որոշ նախուտեստներ օգտակար են առողջության համար, եւ դրանք չեն սահմանափակվում միայն մրգերով, կարծում է դիետոլոգ Ալբինա Կոմիսարովան:
Instagram-ում արված իր գրառման մեջ նա ներկայացրել է 15 առողջարար եւ օգատակար գաղափար թեթեւակի սնվելու համար: Առաջարկվող տարբերակների շարքում կան ավելի շատ եւ պակաս հագեցնողները: Մասնագետի խոսքով՝ դրանք պետք է ընտրվեն՝ կախված նպատակներից եւ սնվելու ժամից:
Բանան, պանրի կտոր՝ 25-30 գրամ եւ չերի լոլիկ
Ցածր յուղայնությամբ մածուն + նարինջ + թեյի գդալ դդմի սերմեր եւ գազարի ձողիկներ
Տարեկան ալյուրից պատրաստված տոստ, կաթնաշոռային պանիր, 30 գրամ ոչ աղի ընկույզ
Ավոկադոյով պիտա, քիչ աղով ձուկ, պանիր, ձիթապտուղ, գազար, վարունգ, ձվածեղ, թռչնամիսմիս
Չրեր
Սովորական ադիբուդի (առանց հավելումների), կարելի է պատրաստել տանը
Եփած ձու, լոբի լոլիկի մեջ
Խնձոր՝ մի գդալ ընկույզի քաղցր ձեթով
Ցածր յուղայնությամբ մածուն՝ մյուսլիով/գրանոլայով
Կտրատած բանջարեղեն եւ մի գդալ կաթնաշոռային պանիր
Տնական մրգաընկույզային սալիկ կամ խանութում գնված, օրինակ՝ raw
Մի քանի կտոր պանիր կամ կաթնաշոռային թխում
Զմուզի բանջարեղեն եւ մրգեր՝ առանց ավելացված օշարակների
Կաթնաշոռ, որի մեջ ինքներդ կավելացնեք ընկույզներ, հատապտուղներ, մրգեր: