Թող դնեին նորից բուժզննություն անեին նորմալ, տեսնեինք էտ երեխեքը ի վիճակի են ծառայելու, խնդիր չկա։ Եթե Ղարաբաղի հողի համար կռվել են մեր երեխեքը, ոնց կարողա Սիսիանի կամ Սյունիքի համար չկռվեն, ես էլ մեծ ցանկությամբ էլի կգնամ կկանգնեմ իմ երեխու կողքը: Այս մասինայսօր՝ ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց զինվորի հայրը։
Այն հարցին, թե ովքեր պետք է զբաղվեն հայրենիքի պաշտպանությամբ, եթե ժամկետային զինծառայողները ետ գան զինվորի ծնողը պատասխանեց․
«Եթե խոսքը ՀՀ մասին է, ապա Հայաստանի յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա կանգնի և պաշտպանի հայրենիքի սահմանները, թող մեր երեխեքի կողքին կանգնի հասարակությունը մեկ մարդու նման, եթե 18 տարեկանը կարող է զենք բռնել ուրեմն 50 տարեկանը ոնց չի կարող։ Ես մեծ հաճույքվով կգնամ ու կկանգնեմ նրանց կողքը, իրենց էլ էս դժվարություններից կհանեմ»,- ասաց զինծառայողի հայրը՝ հավելելով, որ մեր երեխաները գերակատարել են իրենց ծառայությունը:
«Մեր պահանջը ոչ թե զորացրումն է, այլ ծառայության կրճատումը»,- ասաց զինծառայողի հայրը: