Կյանքից հեռացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը։
«Ցավակցում եմ, Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց։ Համբերություն քեզ»,- գրել է նա։
Օրեր առաջ արված գրառմամբ Շահվերդյանը հայտնել է, որ դերասանուհու մայրը մի քանի օր է՝ հիվանդանոցում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։