Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի N 116-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել:

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 116-Ա որոշման մեջ «նախարար Մեսրոպ Առաքելյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:

Տաթևիկ Ստեփանյանն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի նաև նախարարի պաշտոնը, այդ մասին մամուլում համառ լուրեր են պտտվում, որոնք որևէ կերպ չեն հերքվել նախարարությունից: Ո՞վ է Տաթևիկ Ստեփանյանը և ինչո՞վ է նա աչքի ընկել: Վերջինս հայտնի է որպես բավականին կարկառուն սորոսական, ով նախարարի տեղակալի պաշտոնում փոխարինելու եկավ մեկ այլ սորոսականի՝ Գեմաֆին Գասպարյանին: Ստեփանյանի հիմնադրած «Քայլ Առաջ» ՀԿ-ն ակտիվորեն համագործակցում է «Բաց Հասարակության Հիմնադրամներ» Հայաստանի մասնաճյուղի հետ, նման համագործակցության վերջին դրվագներից մեկն էլ եղավ համավարակի օրերին: Սորոսի հիմնադրամը հայկական ՀԿ-ին, այդ թվում Ստեփանյանի ՀԿ-ին շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն էր ցուցաբերել: Լինելով նախարարի տեղակալ' Ստեփանյանը հայտարարագրել է ընդամենը 650,000.00 դրամ և 2,000.00 եվրո, ինչը բավականին ուշագրավ է և որոշակի տարակուսանքի տեղիք է տալիս: Տաթևիկ Ստեփանյանի ռեզոնանսային հայտարարություններից մեկը վերաբերվում էր պատերազմում վիրավորում ստացածներին արտասահմանում պրոթեզավորելու անհրաժեշտությանը, նախարարի տեղակալը հայտարարել էր, որ դրա կարիքը չկա և խնդիրը կարող են լուծել նաև տեղի մասնագետները, մի դեպքում, երբ հենց տեղի մասնագետներն էին ահազանգում վիրավոր զինծառայողների դրսում բուժում ստանալու անհրաժեշտության մասին: