Ձեր աչքի առաջ կար հերոս, որն Արմավիրում էր ու ամեն անգամ սամանին կրակոցներ լսելիս հավաքում էր իր հովազներին ու շարժվում՝ պայքարելու արդարության համար: Այս մասին Արմավիրի մարզում ելույթ ունենալիս ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

«Ժողովրդի մեջ ձևավորվել է ինչ-որ մեկի կողքին կանգնելու երևույթ։ Ես իմ հայրենիքի կողքին եմ, և, երբ Արա Աբրահամյանը խոսեց, թե ինչ կարող է անել հայրենիքի համար, ես որոշեցի, որ միասին կանգնենք հայրենիքի կողքին. մենք հայրենիք ենք կորցրել և երկրի իրական տերերը մենք ենք: Մեր զոհերի արյունը դեռ չի չորացել, բայց բոլորը մոռացել են, կռիվ են տալիս պաշտոնների ու աթոռների համար, բայց մենք պայքարում ենք Հայաստանի լինել-չլինելու համար, պատերազմենք, որ Հայաստանը լինի ու զորանա»,- նշեց Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: