Սյունիքի մարզում առավոտից թեժ է, իրարամերժ տեղեկություններ են ստացվել տարբեր ուղղություններով թշնամու առաջխաղացման մասին, սակայն ուշագրավը ոչ թե դա է, այլ այն, թե ինչպես են ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, փորձում համոզել հանրությանը, որ ամեն բան վերահսկելի է, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, որ թշնամու կողմից 3 կմ առաջխաղացումը ՀՀ սուվերեն տարածքով նորմալ է և խուճապի կարիք չկա, դեռ մի բան էլ հին երգն են երգում՝ ընդդիմադիրների կողմից իրականացվող մեդիատեռորի մասին:
Այդ պատգամավորները նույն կերպ էին իրենց պահում 44-օրյա պատերազմի ընթացքում, նույնպես փորձում էին մոլորեցնել հանրությանը, հայտարարում էին որ հաղթում ենք, գրում էին, որ Շուշիում ադրբեջանցի չկա և համառ մարտերը շարունակվում են, մի դեպքում, երբ Շուշին մեկ օր է, ինչ գտնվում էր թշնամու ձեռքում:
Պատգամավոր Արփի Դավոյանը այսօր հայտարարում էր, որ Սյունիքում որևէ կրակոց կամ բախում չի եղել: 44 օր տևած պատերազմի ընթացքում Դավոյանը կրկին հանգստացնում էր հանրությանը:Դիցուք՝
կամ՝
Արդեն պատգամավոր դարձած Վահագն Ալեքսանյանը ողջ պատերազմի ընթացքում բողոքում էր մեդիատեռորից, նույն բանը նա անում էր նաև այսօր: Ահա պատերազմի ընթացքում Ալեքսանյանի արված գրառումները:
Սյունիքից պատգամավոր ընտրված Արմեն Խաչատրյանը, ով պատերազմի օրերին կրկին տարածում էր լուրեր առ այն, որ հաղթում ենք և զգետնում թշնամուն, այսօր հայտարարում էր, որ որևէ լարվածություն չկա Սյունիքում:
Գուցե և թեժ մարտերի, վիրավորների և զոհերի մասին լուրերը չափազանցված էին, և դրա պատճառը ամենայն հավանականությամբ ոչ թե մեդիատեռորն է, այլ այն, որ պատկան մարմինները օպերատիվ և ժամանակին տեղեկություն չեն տրամադրում հասարակությանը և բացը լրացվում է անանուն աղբյուրներից. սա պետկան մարմինների թերացումն է և եթե դու չես անում քո աշխատանքը, ապա որևէ մեկին մեդիատեռորի մեջ մեղադրել պետք չէ: Հանրությունը մյուս կողմից չի հավատում նաև պաշտոնյաներին, թե ինչու՝ շատ պարզ է, նրանք 44 օր հանրությանը վստահեցնում էին, որ հաղթում ենք, զգետնում ենք, որ Ալիևը մոլորության մեջ է, որ Շուշին ու Հադրութը ընկած չեն, որ պետք է հետևել միայն պաշտոնական լրահոսին և այնուհետև մեկ րոպեում մի ամբողջ ազգի կանգնեցրին հայրենազրկված լինելու փաստի առաջ...