Նիկոտին․ առկա է թութունի, բայց նաև լոլիկի ու սմբուկի մեջ․
Ի՞նչն է օրգանիզմին ամենամեծ վնասը հասցնում, երբ մարդը սիգարետ է ծխում։ Շատերը կարծում են, որ նիկոտինը։ Իրականում դա մոլորություն է։ Նիկոտինը ծխախոտի բաղադրության մեջ մտնող բնական նյութ է․ ավելի քիչ քանակով այն առկա է լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի, կանաչ պղպեղի ու այլ բույսերի մեջ։ Հենց նիկոտինն է առաջացնում կախվածություն, և հենց նիկոտինի պատճառով է այդքան բարդ ծխելը թողնել, սակայն այն չի հանդիսանում ծխելուց առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը։
Սիգարետի ծուխ․ պարունակում է վնասակար նյութեր, առաջացնում է հիվանդություններ․
Շատ ավելի մեծ վտանգ օրգանիզմի համար ներկայացնում են այրման արդյունքում առաջացող վնասակար նյութերը, որոնք առկա են սիգարետի ծխում։ Այդ նյութերը սկսում են գոյանալ ծխախոտի այրման ժամանակ, երբ ջերմաստիճանը հասնում է 600-800°С։ Սիգարետի ծխում առկա է ավելի քան 6000 միացություն, որոնցից են շմոլ գազը, բենզոլը, ֆորմալդեհիդը, իզոպրենն ու այլ վնասակար նյութերը։ Դրանք կարող են բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Նիկոտին սպառելու նոր եղանակ՝ առանց այրման ու ծխի․
Մինչ վերջերս թութունից նիկոտին ստանալու միակ տարբերակը սիգարետն այրելն ու ծխելն էր։ Քանի որ դա նաև նիկոտին ստանալու ամենավնասակար տարբերակն է, մոտ քսան տարի առաջ Ֆիլիպ Մորրիս ընկերության գիտնականները սկսեցին հետազոտություններ անցկացնել, որպեսզի ստեղծեն սիգարետից ավելի քիչ վնասակար արտադրանք։ Արդյունքում 2014 թվականին շուկա մտավ IQOS ծխախոտը տաքացնող համակարգը, որը ծխողներին հնարավորություն է տալիս ավելի քիչ վնասակար եղանակով ստանալ նույն նիկոտինը։ Այսօր աշխարհում ավելի քան 19 միլիոն ծխողներ հրաժարվել են սիգարետից ու փոխարենը սկսել են IQOS օգտագործել։
Այն թույլ չի տալիս, որ ծխախոտը այրվի․ սարքն այն տաքացնում է մինչև 350°С։ Արդյունքում ծխի փոխարեն արտազատվում է գոլորշի, որում զգալիորեն ավելի քիչ են վնասակար նյութերը։ Հենց դրա շնորհիվ է IQOS-ը ավելի քիչ վնասակար, քան սիգարետը։
Ծուխ ու գոլորշի․ ո՞րն է տարբերությունը․
Թե՛ սիգարետի ծուխը, թե՛ ծխախոտի տաքացման համակարգերի (այլընտրանքներ) գոլորշին կարող են արտաքինից իրար նման լինել։ Բայց քիմիական բաղադրությամբ դրանք բոլորովին տարբեր են։ Այլընտրանքներիգոլորշին ստացվում է ծխախոտը տաքացնելիս։ Այն հիմնականում կազմված է ջրից, գլիցերինից ու նիկոտինից։ Գոլորշին անգույն է․ երբ այն սառչում է և խտանում, գոյանում է սպիտակ ամպ։ Սիգարետի ծուխը կազմված է խեժից ու գազերից։ Դրա բաղադրության մեջ բացի գոլորշուց մտնում են նաև այլ նյութեր․ խեժ, ածխածնի մոնօքսիդ (շմոլ գազ), բենզոլ, այլ պինդ մասնիկներ։ Արտաքինից ծխի ու գոլորշու հիմնական տարբերությունն այն է, որ ծխից սովորաբար խեժի ու այլ գազերի հոտ է գալիս, գույնն էլ ավելի մուգ է։ Բացի այդ, փակ տարածքում գոլորշին մի քանի վայրկյանում ցնդում է, մինչդեռ սիգարետի ծուխը երկար մնում է օդում։ Առողջական տեսանկյունից ամենամեծ տարբերությունն այն է, որ ծխախոտի տաքացման համակարգերի գոլորշու մեջ վնասակար նյութերի մակարդակը 95%-ով ավելի քիչ է, քան սիգարետի ծխում։
Հաշվի առնելով, որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ ծուխը, ցանկալի է նիկոտինը ստանալ ավելի քիչ վնասակար եղանակով, այսինքն՝ ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով։ Իհարկե, լավագույն տարբերակը նիկոտին պարունակող ցանկացած արտադրանքից ընդհանրապես հրաժարվելն է, որովհետև անգամ նվազեցված վնասով նոր սերնդի սարքերը զերծ չեն ռիսկերից։