ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման հետ կապված խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մատական դիրքերից մեկը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորության վրա։
«Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Ընդհանրապես, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, միշտ բնագիծը կահավորվում է և ինժեներական աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,- նշեց Պետրոսյանը։
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի խոսքով՝ այս դիրքում զինծառայողները իրականացնում են պետական սահմանի պահպանություն։
«Մարտական դիրքում այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս պահին այս հատվածում չկա և չի էլ եղել»,- ասաց Պետրոսյան