Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում:

Կադրին կից սիրված դերասանուհին նաև գրառում է կատարել. «Որքան շատ եք վստահում մարդուն, այնքան շատ է նրա մոտ ձեզ դավաճանելու գայթակղությունը: Ուրեմն մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից: Դավաճանում են ընկերները, այլ ոչ թե թշնամիները»:

Հրապարակման մեկնաբանություններում Անիի երկրպագուները հիացական խոսքեր են հղել նրան: «Իմ սիրուն աղջիկ», Շատ գեղեցիկ ես, տաղանդավոր»,- գրել են օգտատերերը: