Պատերազմից հետո սորոսականները ակտիվորեն լծվել են դատական համակարգի ուզուրպացիային: Ռուստամ Բադասյանը հանդիպումների շարք է ունենում քաղհասարակության անդամների հետ, ուշագրավ է այդ քննարկումների մասնակիցների ցանկը: Ահա այն' «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունց, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան:
Ի՞նչ է սա նշանակում․ ընդամենը այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգի ճակատագիրը որոշում են սորոսականները եւ իշխանությունը պատասխանատու է նրանց առաջ՝ իր իրականացրած բոլոր փոփոխությունների համար։
Ամիսներ առաջ էլ Ռուստամ Բադասյանը հարցազրույց է տվել՝ նշելով․ «Դատաիրավական ոլորտի ռազմավարությունում առանձնացրել ենք հետևյալ կետերը՝ բարձր դատական ատյանների նկատմամբ վտահությունը վերականգնելու քայլերի հաջորդականությունը, այսինքն՝ ինչ մոդելներ ենք մտածում ու ինչպես պետք է դատական հին համակարգից տեղափոխվենք նոր դատական համակարգ»։ Փաստացի, Բադասյանը կրկնում է նույն ձևակերպումները, որոնք արվել են ժամանակին Ալբանիայում։ 2014 թվականին Ալբանիայում սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին, որոնցով նախատեսվում էր դատական բարեփոխումներ։ Հիմնական նպատակը նորից նշվում էր հասարակության վստահության բարձրացումը դատական իշխանության նկատմամբ, անկախ դատաիրավական համակարգի ստեղծումը և արդյունավետության բարձրացումը։
Հայաստանյան անցումային արդարադատության հեղինակներից մեկն էլ Աննա Վարդապետյանն է, ով, ըստ մամուլի, կստանձնի դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Վարդապետյանը նույնպես աչքի է ընկնում սորոսականների համար համակարգում արտոնյալ պայմաններ ստեղծելով:
Ինչպես հասկանում ենք՝ Բադասյան-Վարդապետյան զույգը ջանք ու եռանդ չի խնայում դատական համակարգը վերջնականապես սորոսականների վերահսկողության տակ դնելու համար: