Առանց ծանուցելու, ոստիկանների ներկայությամբ «Ֆիզգորոդոկի» բնակչուհուն պատկանող ավտոմեքենան տեղափոխել են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Նունե Մելքումյանը։
«Այս մեքենան ինձ է պատկանում։ Այն իմ անունով է գրանցված։ Այսօր առավոտից ինձ 2 անգամ զանգահարել են, սակայն ինձ հարմար չի եղել պատասխանել։ Փորձել են տեղափոխել իմ մեքենան։ Ոստիկանության աշխատակիցները ներկա են եղել, երբ կառուցապատողը փորձել է ուրիշի գույքը, առանց պատշաճ ծանուցման տեղափոխել։ Սա գույքի, փաստացի, առեւանգում է։ Մեքենան տեղափոխել են ոչ այն տեխնիկայով, որով տեղափոխում են»,- ասում է ֆեյսբուքյան օգտատերը։