Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:
Նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պետական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում՝ ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը: Նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ: Ընդունված որոշմամբ նախատեսվում է աճուրդի հանել 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:
Տարիներ առաջ, երբ դեռևս ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը իրականացրել էր պահուստներից ոսկու պաշարի վաճառքի գործարքը, ընդդիմությունը մեղադրում էր այն ժամանակվա իշխանություններին անհեռանկար քայլ կատարելու մեջ և ակնարկում էր, որ իշխանությունները ստիպված էին այդպիսով կոծկել իրենց կողմից իրականացվող բյուջեի թալանը:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը որոշել է գնալ Տիգրան Սարգսյանի հետքերով...