2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: