Առաջին ալիքը տեղեկացնում է
«Մեր հեռուստադիտողի համար այսուհետ բոլոր եղանակները հաճելի են, քանի որ կանխատեսելի են սուրենյանական ճշգրտությամբ: Առաջին ալիքի հեռուստաընտանիքին է միացել ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ամեն աշխատաքային օր՝ Լուրերից անմիջապես հետո, Գագիկ Սուրենյանի «Եղանակի տեսությամբ» կտեղականանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ վերևում՝ հեռուստաաշտարակի բարձրության վրա», - գրված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում: