ԽՈՅ. Շատ բան պիտի անեք: Հասկանալով, թե որքան գործեր ուշադրության կարիք ունեն՝ դուք կաշխատեք ժամանակը զուր չվատնել: Սկսեք ամենակարևորից. օրվա առաջին կեսին կենտրոնանալն ավելի հեշտ կլինի, հետո ստիպված եք լինելու շեղվել, մի քանի հարց միաժամանակ լուծել: Դուք ոչ միայն ինքներդ հրաշալի գլուխ կհանեք բարդ աշխատանքից, այլև ուրիշներին խելամիտ կղեկավարեք: Ամենայն հավանականությամբ, դա աննկատ չի մնա: Չի բացառվում՝ շուտով ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:
Օրը հարմար է գնումների ու գործարքների համար: Գումարի և փող աշխատելու հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի:
ՑՈՒԼ. Օրվա սկզբին ծագած փոքրիկ թյուրիմացությունների համար մի անհանգստացեք: Այդ հատվածում առաջ եկած բոլոր խնդիրներին արժե հանգիստ վերաբերվել: Չի բացառվում՝ դրանք լուծվեն առանց ձեր մասնակցության կամ շուտով պարզապես մոռացվեն: Օրը հարմար չէ ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ կարևոր ծրագրերով կիսվելու համար:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ կարելի է նոր բան մտածել, այլ ոչ թե պարզապես հետևել ցուցումներին: Շրջապատողներին դուր կգան ձեր անսովոր գաղափարները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին և առանց կասկածների կանցնեք բարդ առաջադրանքների լուծմանը: Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Կարող եք օգնության չսպասել, բայց եթե այն առաջարկեն, մի հրաժարվեք:
Օրվա երկրորդ կեսին կարևոր աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորությունը կունենաք, որոնց աջակցությունը ձեզ չէր խանգարի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում:
ԽԵՑԳԵՏԻՆ. Ստանձնած բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք, և դա կօգնի խուսափել սխալներից: Դուք կնկատեք մանրուքները, որոնց ուրիշներն ուշադրություն չեն դարձրել, կաշխատեք ամեն ինչից գլուխ հանել: Երբեմն նույնիսկ ամենահասարակ գործերը շատ ժամանակ կխլեն, փոխարենը հրաշալի արդյունքների կհասնեք:
Հնարավոր են թյուրիմացություններ տանը, տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կհասկանաք, որ խոսքն աննշան բաների մասին է, որոնք չարժե սրտին մոտ ընդունել: Երեկոյան ամեն ինչ կհարթվի ու մեծ մասամբ ձեր նրբանկատության շնորհիվ:
ԱՌՅՈՒԾ. Հագեցած օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք. միաժամանակ մի քանի բանի մասին պիտի մտածեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Երբեմն ձեր ծրագրերի իրագործման համար ծախսերի կարիք կլինի և ամեն անգամ չի հաջողվի ժամանակին հասկանալ, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա՝ խնայել:
Չնայած երբեմն առաջ եկող դժվարություններին, դուք կպահպանեք լավատեսությունն ու ինքնատիրապետումը: Կհաջողվի ցանկացած իրավիճակից ելք գտնել, հրաշալի արդյունքների հասնել ամենաբարդ ու կարևոր գործերում: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, նրանք ձեզ ամեն հարցում կաջակցեն:
ԿՈՒՅՍ. Այսօր կարևոր կլինի բոլորի կողմից ընդունված կանոններին հետևելը: Դուք հաճախ պիտի գործ ունենաք պահպանողական մարդկանց հետ, որոնց ավանդույթներից ցանկացած շեղում շոկի է ենթարկում: Այնպես որ՝ համարձակ արտահայտություններից և անսովոր առաջարկներից լավ է հրաժարվել, իսկ ինքնատիպ գաղափարները քննարկել միայն նրանց հետ, ովքեր ունակ են դրանք ըստ արժանվույն գնահատել:
Հավանական է կարևոր ֆինանսական հարցերի լուծում: Այսօր կնքված գործարքները հաջող կլինեն և եկամուտ կբերեն: Օրվա երկրորդ կեսը նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԿՇԵՌՔ. Բարենպաստ օր է շփումների համար: Շատերը կհետաքրքրվեն ձեր ծրագրերով, օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: Պարզ կդառնա՝ ինչպես կարելի է ջանքերը միավորելով լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Այսօր ընդունված որոշումների շնորհիվ ձեր եկամուտները նշանակալիորեն կաճեն:
Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին ընդհանուր նախասիրությունները կամ ստեղծագործ նախագծերն են կապել: Կարող եք վերականգնել հարաբերությունները. չի բացառվում, որ դրանք հիմա էլ օգտակար լինեն ու դրական հույզեր պարգևեն:
ԿԱՐԻՃ. Այսօր դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները շատ հաջող չդասավորվեն: Երբեմն դրանում կօգնեն հին ու նոր ծանոթները, որոնց ձեր գաղափարները և գործերին ձեր մոտեցումը դուր կգան: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներին. դա օգուտ կտա հարաբերություններին:
Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Մտածածն իրագործելու հնարավորություն մի փոքր ուշ կընձեռվի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրվա առաջին կեսին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Շատ մեծ կլինի բոլոր դժվար, հոգնեցնող ու ձանձրալի բաները հետաձգելու ցանկությունը: Կուզենաք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ պարզապես հանգստանալ: Ինչ-որ բաներ իսկապես կարելի է հետաձգել, բայց կլինեն խնդիրներ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Աշխատեք դրանցով հնարավորինս շուտ զբաղվել:
Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Ձեզ հեշտությամբ կտրվեն և՛ առօրյա գործերը, և՛ լրիվ նորերը. երբեմն հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում մյուսների մոտ չի ստացվել: Օրվա կեսը հարմար կլինի աշխատանքի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական փորձի վրա են հենվել ու ոչ մեկին չեն վստահել:
Հուզական դաշտն անկայուն կլինի: Դուք կարող եք վշտանալ մանրուքների պատճառով, սուր արձագանքել նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Կարևոր կլինի դրական տրամադրվելն ու այնպիսի բաների համար չանհանգստանալը, որոնք ձեզանից կախված չեն:
ՋՐՀՈՍ. Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Հիմա սպոնտան գնումների կամ գործարքների համար լավագույն ժամանակը չէ: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք լավ գլուխ կհանեք կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Բայց երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում էլ վատ արդյունքների չեք հասնի:
Կարող եք հետաքրքիր բաներ իմանալ: Ինֆորմացիան այսօր ամենաանսպասելի աղբյուրներից կստանաք, այնպես որ՝ ուշադիր եղեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Երեկոն հարմար է տնային գործերի համար, որոնք ձեզ չեն հոգնեցնի ու ձանձրալի չեն թվա:
ՁԿՆԵՐ. Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե ձեզ թվում է, թե նրանք չափազանց համառ են ձեր համակրանքը շահելու իրենց փորձերի մեջ: Գաղափարներով կիսվելուց, բարդ հարցերին պատասխանելուց և տարօրինակ թվացող առաջարկներին համաձայնելուց առաջ երկար մտածեք:
Հին ընկերների ու մտերիմների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կաջակցեն, եթե դա անհրաժեշտ է, ձեր տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի ձև կգտնեն: Հավանական են լավ նորություններ նրանցից, ում հետ վաղուց չեք հանդիպել: