Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին իր ինստագրամյան էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։
Հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը՝ գրել է․
«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես», - հրապարակմանը կից գրել է երգչուհին, ապա հեշթեգերում գրել է․
«ծնունդդ շնորհավոր, մամ»: