Թուրք հաքերը կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կայքի բաժիններից մեկը և այնտեղ տեսանյութ հրապարակել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, հաղորդում է VICE-ը:
Հրատարակության տվյալներով՝ կայքը օգտագործվել է քարոզարշավին մասնակից աշխատակիցների կողմից՝ ի աջակցություն Թրամփի։
«Մի նմանվեք նրանց, ովքեր մոռացել են Ալլահին և ում ստիպել են մոռանալ նրան: Նրանք չար են», - ասվում է կայքում տեղադրված երկու լեզուներով'անգլերեն և թուրքերեն հաղորդագրության մեջ։ Սա Ղուրանի սուրաներից մեկն է:
«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող են իրականացվել հաքերային հարձակումներ։ Ես ակտիվիստ հաքեր եմ, երկար ժամանակ ներգրավված եմ եղել այս գործում և իմ ձայնն այսպես լսելի եմ դարձնում», - ասել է հաքերը:
Ինչպես նշել է VICE-ը, այս տեսակի միջամտությունները հաճախ կատարվում են հաքերների կողմից, ովքեր այնքան էլ փորձառու չեն, բայց կարողանում են փոխել կայքի բովանդակությունը:
Թրամփի ներկայացուցիչները չեն արձագանքել տեղեկատվության մեկնաբանման վերաբերյալ հրապարակման խնդրանքին: