Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 24,868.1 հազար դրամ կհատկացվի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում գտնվող շուրջ 4.5 հա մակերեսով հողամասի և շուրջ 15,500 քմ ընդհանուր մակերեսով թվով 13 շենք-շինությունների ձեռքբերման նպատակով:
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշումն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:
Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 41 անդամ:
Ե՛վ իրավական, և՛ շինարարական, և՛ նախագծային նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքն ունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան:
Ավագանու անդամները նշեցին, որ այդ տարածքում չորրորդ կարգի վթարային շենքեր կան, որոնք պետք է քանդվեն: