Դերասանուհի Հասմիկ Խոջյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում աշնանային կերպարում է:
Հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Հասմիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։
Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել է.
«Սիրո՞ւմ ես աշունը։ Ինչքա՜ն սիրուն ա ու ինչքա՜ն բազմերանգ։ Խենթանալու բան է մեր բնությունը, հատկապես՝ արվեստոտ մտածողություն ունեցող մարդու համար (անկախ մասնագիտությունից)։ Բայց իրոք, մենք շատ բախտավոր ենք ՝ մաքսիմալ վայելում ենք բոլոր եղանակաները, ընտիր բնություն ունենք․ մնում է , որ ճիշտ գնահատենք ու պահպահնենք»: