Այսօր՝ նոյեմբերի 3-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան։ Նրանց պահանջը մեկն է՝ հանդիպում վարչապետի հետ։

Նշենք, որ այդ հատվածը լիքն է ոստիկաններով։ Նրանք մի քանի շարքով շղթա են կազմել, որպեսզի անհետ կորած զինծառայողների հարազատներին դուրս հանեն երթեկելի հատվածից: Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Դուք հիմա մեզնից շատ եք, մի վիժվածքի հրամանն եք կատարում հիմա՝ Նիկոլի: Եթե լավ տղա է, թո՛ղ մի անգամ խոսի մեզ հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում․