Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը նռնականետից կրակոցների ժամանակ բեկորային վնասվածք է ստացել և մահացել։ Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» միացյալ սահմանապահ ստորաբաժանման ծառայության տարածքում դաշտային վարժանքների ժամանակ։

Պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը քննչական միջոցառումներ են իրականացնում։