«Ցանկանում եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը հավերժ լինի»։ Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Ադրբեջանաթուրքական եղբայրությունն անխորտակելի է և հավերժ։ Թուրքիան միշտ պատրաստ է մոբիլիզացնել իր ուժերը՝ Ադրբեջանի խնդիրները լուծելու համար»,֊ասել է Հուլուսի Աքարը։