«Հավաքվել ենք ԲԴԽ շենքի մոտ մի քանի փաստ արձանագրելու և մի քանի գնահատական տալու». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Մեր ակցիային զուգահեռ Գորիսում տեղի է ունենում Առուշ Առուշանյանի դատավարությունը, որին արդեն մի քանի ամսից ավելի ապօրինի կալանքի տակ են պահում՝ չունենալով պատշաճ հիմքեր, իրավական որևէ անհրաժեշտություն չլինելով, միայն քաղաքական նպատակադրումներից ելնելով այս պահին Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանավորված և այս պահին էլ Գորիսի դատարանում էլ ընթանում է Առուշանյանի դատավարությունը»,- նշեց Նազարյանը:

ՀՅԴ-ի անդամը նշեց, որ Առուշ Առուշանյանի կալանավորումը բացառապես տեղի է ունենում քաղաքական նպատակներով:

«Եկել ենք արձանագրելու, որ փաստացի ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին, գլխավորությամբ ապօրինի կերպով, օրենքի խախտումով ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակված Գագիկ Ջհանգիրյանի, դատարանները կատարում են քաղաքական պատվերներ»,- ասաց Սևակ Նազարյանը։