ՏՏ մասնագետ Ջեյմս Հոուելսը ներգրավել է ՆԱՍԱ-ի փորձագետներին՝ փնտրելու դեն նետված 340 միլիոն ֆունտ արժողությամբ բիթքոյններով կոշտ սկավառակը: Ըստ The Sun-՝ կորստից անցել է մոտ ութ տարի։
Հոուելսը պնդում է, որ 2013 թվականին պատահաբար գցել է կրիպտոարժույթ պարունակող կոշտ սկավառակը: Հետո նա հին անհատական համակարգիչից տվյալները փոխանցել է նորին։
Ժամանակի ընթացքում նա որոշել է գտնել սկավառակը և սկսել է ուսումնասիրել տեղի աղբավայրի' վերևից արված լուսանկարները: Տղամարդը վստահ է, որ սկավառակը գտնվում է հենց այդ վայրում՝ 200 քմ մակերեսով և 15 մետր խորությամբ։
Այնուամենայնիվ, նա չի կարողացել համոզել Նյուպորտի քաղաքային խորհրդին թույլտվություն ստանալ աղբավայրի ներսում որոնելու համար: Հոուելսն առաջարկել է վճարել 55 միլիոն ֆունտ այն գտնելու համար, սակայն պաշտոնյաները անդրդվելի են:
Նա դիմել է տվյալների վերականգնման փորձագետներին, ովքեր աշխատում են NASA-ում: Հոուելսը հույս է հայտնել, որ նրանց հետ աշխատելը պետք է որ համոզի քաղաքային խորհրդին թույլտվություն տալ: