Ի գիտություն արտասահմանում COVID-19-ի դեմ պատվաստված ՀՀ քաղաքացիների՝ առողջապահության նախարարությունը ներկայացնում է այն ընթացակարգը, թե ինչ է պետք անել, երբ քաղաքացին պատվաստվել է արտասահմանում։

Այսպես՝

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելու և հաշվառվելու համար անհրաժեշտ է'

դիմել տեղամասային պոլիկլինիկաներ, մարզերում գործող ԱԱՊ օղակներ

ներկայացնել անձը և պատվաստումը հաստատող փաստաթղթերը: