«Մեր աշխարհագրական դիրքը թույլ է տալիս այս օրինագծում ներառել ժամանցային զբոսաշրջության հայեցակարգը»,֊ Միլի Մեջլիսի նիստում «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է իրավական քաղաքականության և պետականաշինության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գուդրաթ Հասանգուլիևը՝ առաջարկելով թույլատրել խաղատներ բացել։ «Ռուսաստանում դա ընդգրկում է որոշակի տարածքներ։ Կարող ենք թույլ տալ խաղատներ բացել Ղարաբաղում, Զանգեզուրում՝ դրանով իսկ գրավելով զբոսաշրջիկներին։ Զբոսաշրջային հոսք ներգրավելու համար անհրաժեշտ է բարելավել գործունեությունը սպասարկման ոլորտում»,֊ասել է Հասանգուլիևը: