Քաղաքագետ Հայկ Եսայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր նախագահ Քոչարյանը խոսեց մի թեմայի մասին, որը կարծես մոռացվել է քաղաքական այս աղմուկի մեջ: Բոլորը խոսում են ինչ-որ խնդիրների լուծման մասին' մոռանալով, որ այդ խնդիրները առաջին հերթին լուծվում են մարդու համար: Արտագաղթի խնդիրը այսօր Հայաստանի կարևորագույն խնդիրների ցանկում է:
Այսօր Հայաստանում արտագաղթելու մասին մտածում են գրեթե բոլորը և դա միայն սոցիալական խնդիրների պատճառով չէ: Հայաստանում կա արդարության լրջագույն պակաս, կա վաղվա օրվա հանդեպ մեծ վախ և կասկած:
Մարդիկ պարզապես ուզում են փախնել էս իրականությունից դեպի անորոշ ուղղությամբ: 2018-ին Նիկոլը խաբեց հանրությանը, թե իրենք ավելի լավ են ապրելու, եթե ինքը գա իշխանության, խաբեց, թե հետ է բերելու թալանը, խաբեց, թե հզորացնելու է երկիրը:
Ի՞նչ արեց դրանից հետո արդեն վարչապետ Փաշինյանը: Նա սկսեց շատ մեծ հաճույքով մտերմություն անել այդ նույն թալանչիների հետ և իրենց օգտագործել ըստ քաղաքական նպատակահարմարության: Պատերազմին նույնպես այդ թալանչիներից և իրենց որդիներից ոչ մեկը չմասնակցեց և մարդիկ հասկացան, որ անարդարությունը կրկին շարունակվում է:
Ժողովրդին չառաջարկվեց այլընտրանք և նրանք հասկանալով, որ այս ամենը անարդար է որոշեցին պարզապես թողնել այս հայրենիքը, քանի որ այն շատ անարդար է իրենց հանդեպ»,- գրել է նա: