Կորոնավիրուսի վարակի ալիքը իր «Օմիկրոն» շտամով կթուլանա մինչև փետրվարի 20-ը, ինչը, հավանաբար, COVID-19-ի վերջին մուտացիան է, Newsbeast-ին ասել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Դեմոսթենես Սարիանիսը։

Հունաստանում հայտնի գիտնականն անդրադարձել է համաճարակի հաջորդ «մոլեգնող» ալիքի զարգացման մաթեմատիկական մոդելին։
Սարիանիսի խոսքով՝ աճի միտումը կշարունակվի մինչև հունվարի 20-22-ը։

«Այսպիսով՝ փետրվարի 20-ին՝ «Օմիկրոնի» ալիքի պիկից մեկ ամիս անց, վիրուսի անկումն արդեն կավարտվի: Այնուհետև վարակների միջին շաբաթական թիվը կնվազի: Այնուհետև կունենանք «Օմիկրոնով» վարակների ավարտը, և հասարակության մեծ մասը կունենա իմունիտետ»,- ասել է Սարիանիսը։

Թերևս, նրա խոսքերով, սա կլինի կորոնավիրուսի վերջին «պայթյունը»։
«Բայց եթե նույնիսկ «Օմիկրոնը» լինի կորոնավիրուսի վերջին թռիչքը, որը մենք դիտարկում ենք, չպետք է մտածենք, որ բոլորս հեշտությամբ կհաղթահարենք վիրուսը»,- հավելել է գիտնականը։