Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթը պատրաստվում է այցելել Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա ծրագրերի մասին հայտնել է Billboard հրատարակությունը։
Այս տարի երաժիշտը կմեկնի Մոսկվա և քաղաքում կանցկացնի կիրակնօրյա պատարագ։ Ուեսթի վստահելի անձնավորություն Ամիր Սուդանը բացատրել է, որ հիփ-հոփ արտիստը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը Ռուսաստանում, որը նա կվերածի իր «երկրորդ տան»։
Հստակեցվում է, որ ռեփերը պատրաստվում է գործարք կնքել ադրբեջանցի միլիարդատեր և Crocus Group-ի սեփականատեր Արազ Աղալարովի հետ։ Բացի այդ, նա ցանկանում է աշխատել նրա որդու' երգիչ Էմին Աղալարովի հետ, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը սկսել են հանդիպել 2012թ․-ից։ Զույգն ամուսնացել է 2014թ․- մայսիսին։ Սակայն 2021թ. փետրվարին հայտնի դարձավ, որ իրապատում-շոուի աստղը դիմել է ռեփերից ամուսնալուծվելու համար։ Զույգը չորս երեխա ունի։