Ռուս կինը փորձել է կատարել մահացած ամուսնու վերջին ցանկությունը և մահացել դժբախտ պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։
Կինը ամուսնու մարմինը բերել է Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքից, որպեսզի նրան թաղեն Իրկուտսկի մարզի Կույտուն գյուղում։ Հաղորդվում է, որ մահից առաջ տղամարդն ինքն է խնդրել, որ իրեն հուղարկավորեն իր փոքրիկ հայրենիքում։ Հանգուցյալի դիակով դագաղը չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, հանձնվել է Իրկուտսկի օդանավակայան։ Այնտեղից նրա ընտանիքը որոշել է նրան տեղափոխել Կույտուն՝ տեղի թաղման ծառայության գործակալություններից մեկի մեքենայով։
Դիակառքը, որը տեղափոխում էր մահացածի դիակով դագաղը և կնոջն ու նրան ուղեկցող քրոջը, բախվել է բեռնատարին։ Վթարի հետևանքով զոհվել են ինչպես կանայք, այնպես էլ վարորդը:
Բեռնատարի վարորդը, որին բախվել է դիակառքը, ոստիկաններին հայտնել է, որ թաղման ծառայության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, սակայն իրավապահները հայտնել են, որ դեպքի հետաքննությունը դեռ չի ավարտվել։