Բրիտանացի Էլեյն Քլարկը` Լանկաշիրի Բլեքփուլ քաղաքից, խոստովանել է, որ սպանել է հաշմանդամություն ունեցող իր 24-ամյա դստերը։ Նա հայտարարել է, որ անփութության պատճառով սովամահ է արել Դաունի համախտանիշ ունեցող Դեբիին, գրում է The Mirror-ը։
Հաղորդվում է, որ աղջիկը մահացել է հյուծվածությունից, ինչպես նաև դիահերձմամբ հայտնաբերվել է մաշկի զանգվածային վարակ, որն առաջացել է քոսից: 49-ամյա Քլարկին մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության մեջ և այժմ նրան ազատազրկում է սպառնում։