Անգլիայի բնակչուհին պառկել է քնելու, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները: New York Post-ի հոդվածից մեջբերում է արել Gazeta.ru-ն։
Քլեր Մաֆեթ-Ռիսը ամուսնու հետ ծանոթացել է պանդոկում 1995 թվականին։ 2008 թվականին զույգն ամուսնացել է, իսկ ավելի ուշ նրանք ունեցել են երկու որդի՝ Ջեքն ու Մաքսը։ Ինչպես ասվում է՝ 43-ամյա բրիտանացին, ընտանիքն ապրել է կատարյալ ներդաշնակության մեջ, սակայն ամեն ինչ փոխվել է 2021 թվականին։
Քլերի խոսքով՝ այդ օրը ինքն իրեն վատ է զգացել, կրտսեր որդուն պառկեցրել է քնելու և ինքն էլ պառկել է քնելու։ Առավոտյան ամուսինը փորձել է արթնացնել նրան, սակայն նա չի շարժվել։ Վախեցած ամուսինը բժիշկներին է կանչել, ովքեր Մաֆեթ-Ռայսին տեղափոխել են հիվանդանոց։
Արդեն կլինիկայում Քլերը ուշքի է եկել, բայց նրա մոտ սկսվել են նոպաներ։ Թեստի արդյունքները ստանալուց հետո բժիշկները բրիտանացու ընտանիքին հայտնել են, որ հիվանդը էնցեֆալիտ ունի՝ խորհուրդ տալով պատրաստվել վատթարագույնին։
Սակայն 16 օր ինտենսիվ թերապիայից հետո Քլերի վիճակը նորմալացել է։ Ճիշտ է, ի հայտ է եկել նոր խնդիր՝ նա ամբողջովին մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները։
«Իմ առաջին արտահայտությունն էր. «Ինչպե՞ս են կատուները»: Ես իմացա, որ նրանց վաղուց են քնեցրել»,-ասել է Քլերը:
Բրիտանուհին գիտեր, որ երեխաներ ունի, բայց չէր կարողանում հիշել նրանց անուններն ու ծննդյան օրերը։
«Ամուսինս՝ Սքոթը ինձ ցույց տվեց արձակուրդների նկարներ, կադրեր տնից, նկարներ մեր հարսանիքից, ես դրանցից ոչ մեկը չէի հիշում»,-խոստովանել է Մաֆեթ-Ռիսը:
Բացի այդ, Քլերը չէր հիշում, որ սկսվել է կորոնավիրուսային համաճարակը, չգիտեր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած պայթյունների մասին. այս ամենը նրա համար նորություն էր:
Այս պահին կինը շարունակում է ապաքինվել հիվանդությունից և նրան օգնում է ընտանիքը։