Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտի անդառնալի կորուստները Հայրենական պատերազմի ավարտից հետո (2020 թվականի 44-օրյա Ղարաբաղյան պատերազմ) մինչ օրս (2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը) կազմել են 110 մարդ։ Այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի հաղորդագրությունում։
Ըստ հրապարակված տվյալների՝ հայկական կողմից ստացած վիրավորումից 15 զինվոր է մահացել, 10-ը պայթել են ականներից, մնացածը մահացել են ոչ մարտական պայմաններում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Զինվորականների մահվան դեպքերի մեծ մասը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և այլ իրավապահ մարմինները։
Նախապատերազմյան շրջանում՝ 2019 թվականին, Ադրբեջանի զինված ուժերում կորուստները կազմել են 47 մարդ։