Գիտնականները պարզել են, որ հիպերսեքսուալությամբ տառապող տղամարդին կարող են ունենալ օքսիտոցին հորմոնի բարձր մակարդակ: Շվեդիայի և Կիպրոսի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում, հաղորդում է News Medical-ը։
Հիպերսեքսուալ խանգարումը բնութագրվում է պաթոլոգիական բարձր սեռական ցանկությամբ և սեռական ակտիվությամբ: Հաճախ դա ուղեկցվում է անկանոն սեռական հարաբերություններով և սեռական բավարարվածություն ձեռք բերելու անկարողությամբ:
Օքսիտոցինը հորմոն է, որը արտադրվում է հիպոթալամուսի կողմից և կուտակում է հիպոֆիզում: Այն առանցքային դեր է խաղում սեռական վարքի մեջ:
Հետազոտության շրջանակներում գիտնականները արյուն են վերցրել 64 հիպերսեքսուալ տղամարդկանցից և 38 առողջներից: Այդ խանգարումով տառապողների մեկ երրորդն այնուհետ ճանաչողական վարքային թերապիա է անցել:
«Մենք պարզեցինք, որ սեռական վարքի ստիպողական խանգարումներով տղամարդիկ օքսիտոցինի ավելի բարձր մակարդակ ունեն՝ համեմատած առողջ տղամարդկանց», - ասում է Կիպրոսի համալսարանի բժիշկ Անդրեաս Չատցիտոֆիսը:
Նրա խոսքով՝ կոգնիտիվ-վարքային թերապիան հանգեցրել է սեռական ակտիվության նվազմանը և օքսիտոցինի մակարդակի նվազմանը հիպերսեքսուալությամբ տառապողների մոտ։
«Օքսիտոցինը կարևոր դեր է խաղում սեքսից կախվածության մեջ և կարող է լինել դեղամիջոցի թիրախ պոտենցիալ թերապիայի մեջ», - ասում է Չատցիտոֆիսը: