Պետությունը զենք է բաժանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են պաշտպանել Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայացած ճեպազրույցում, հաղորդում է «Укринформ»-ը։
«Մենք արդեն մեր հողը պաշտպանելու համար զենք ենք բաժանում եւ բաժանելու ենք բոլոր ցանկացողներին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանել մեր ինքնիշխանությունը ։ Յուրաքանչյուր քաղաքացուց կախված է ուկրաինացի ժողովրդի ապագան։ Յուրաքանչյուր ոք, ով մարտական փորձ ունի եւ կարող է միանալ Ուկրաինայի պաշտպանությանը, պետք է անհապաղ ժամանի կոմպլեկտավորման համապատասխան կենտրոններ», - ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը երկրի պաշտպանության համար ներգրավում է իր վետերաններին։
«Հիմա աշխատելն էլ է ... պաշտպանություն այս բարդ պայմաններում։ Այդ պատճառով յուրաքանչյուր ձեռնարկությունից, յուրաքանչյուր ձեռնարկատիրոջից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան», - նշել է Զելենսկին։