Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին` Ղազախստանում իրավիճակի սրացման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար:
«Դուք, որպես ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահող, ընդունել եք դժվար, բայց շատ օպերատիվ, կարևոր և անհրաժեշտ որոշումներ, որոնք թույլ են տվել բավականին եռանդով և շատ արդյունավետ կերպով օգնել մեր ղազախ գործընկերներին այս իրավիճակում լուծման հարցում»,– ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Մոսկվայում հանդիպման օրակարգը ներառում է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը և համատեղ աշխատանքին վերաբերող տարբեր հարցեր: