Մինչ Ջո Բայդենը փորձում է լուծել խնդիրները իր տանը և շահել «ճոճվող պետությունների» վստահությունը, Եվրոպան սկսում է կասկածել ամերիկացի առաջնորդի հուսալիությանը, գրում է Die Welt-ը։
«Կարո՞ղ է արդյոք 79-ամյա Բայդենը՝ ամերիկյան պատմության ամենատարեց նախագահը, լինել արևմտյան աշխարհի առաջնորդը, կարո՞ղ է նա պաշտպանել Եվրոպան»,- հարցնում է հոդվածի հեղինակը։

Նրա կարծիքով՝ Սպիտակ տան ղեկավարը վերջերս նահանգներից մեկում այցի ժամանակ փորձել է քաղաքացիներին ցույց տալ, որ այժմ իրեն պետք է զբաղվել միջազգային օրակարգով, բայց «ինքը նրանց խնդիրների մասին նույնպես մտածում է»։

Այնուամենայնիվ, եթե նախկինում արտաքին քաղաքական խնդիրները համախմբում էին մարդկանց առաջնորդի շուրջը, ապա ժամանակակից աշխարհում դա չի աշխատում, եզրակացրել է հրատարակությունը։