Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է ռուս զինվորականների գործողությունների պատճառով, հայտնում է «Укрэнерго»֊ն։

«Մարտերը շարունակվում են, ինչն այժմ անհնար է դարձնում վերանորոգման աշխատանքներ կատարել և վերսկսել էլեկտրամատակարարումը։ Սլավուտիչ քաղաքը նույնպես հոսանքազրկված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են «Энергоатом»֊ում, ռուսական զորքերը վնասել են բարձրավոլտ գիծը, ինչի արդյունքում՝ Չեռնոբիլի կայանը և արգելված գոտու բոլոր միջուկային օբյեկտները մնացել են առանց հոսանքի։

«Ծախսված միջուկային վառելիքի պահեստավորման օբյեկտ-1-ում պահվում է մոտ 20,000 վառելիք: Նրանք պահանջում են մշտական սառեցում, ինչը հնարավոր է միայն էլեկտրամատակարարմամբ: Եթե այն չկա, ապա պոմպերը սառեցում չեն արտադրի: Արդյունքում՝ հովացման լողավազաններում ջերմաստիճանը կբարձրանա, գոլորշիացում կառաջանա և ռադիոակտիվ նյութեր կթողնվեն շրջակա միջավայր։ Ռադիոակտիվ ամպը քամու միջոցով կարող է տեղափոխել Ուկրաինայի այլ շրջաններ, Բելառուս, Ռուսաստան, Եվրոպա»,- նշել է «Энергоатоме»֊ը։
Բացի այդ, ըստ հաղորդագրության, հաստատությունում օդափոխությունը չի աշխատի, և այնտեղ տեղակայված ողջ անձնակազմը կստանա ճառագայթման վտանգավոր չափաբաժին:

«Հրդեհաշիջման համակարգը նույնպես չի աշխատում, և դա մեծ ռիսկ է հրդեհի դեպքում, որը կարող է առաջանալ արկի հարվածի հետևանքով», - նշել է «Энергоатом»֊ը: