Ռուսական առցանց աճուրդներում սկսվել է McDonald's-ի սննդամթերքի վաճառքը:
Ռուսներն այսպիսի որոշում կայացրին այն բանից հետո, երբ McDonald's-ը հայտարարեց իր ռեստորանները ժամանակավորապես փակելու մասին:
McDonald's-ի սննդի գները առցանց գովազդում մի քանի անգամ ավելի բարձր են, քան հենց ձեռնարկություններում: Այսպիսով, նրանք առաջարկում են բուրգեր գնել մի քանի հազար ռուբլով, իսկ լանչերի գները հասնում են 20 հազար ռուբլու և ավելի
Հիշեցնենք, որ McDonald's-ի ղեկավարությունը նախօրեին հայտարարել էր Ռուսաստանում իր 850 ռեստորանները ժամանակավորապես փակելու որոշման մասին։