ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերականգնված «Անվերջության ժապավեն» հուշարձանը և «Արձագանք» քանդակը այսուհետ կլինեն տեսախցիկների 24 ժամյա հսկողության տակ։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնեց տարածքի բարեկարգումը և անվտանգության գերժամանակակից համակարգերի տեղադրումը՝ բացառելու համար հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը։

Հ․Գ․ Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» հուշարձանը, նաև՝ Երեւան-Սեւան միջպետական ճանապարհին գտնվող «Արձագանք» քանդակը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի են ենթարկվել։