Արցախի օկուպացված բնակավայրերից, սահմանամերձ դարձած համայնքներից հափշտակված ձիերը ադրբեջանցիները որոշել են աճուրդի հանել։ Ինչպես գրում են ադրբեջանական աղբյուրները, արցախյան ձիերի աճուրդ առաջին անգամ է կազմակերպվելու՝ ապրիլի 15-ին։
Նշվում է, որ աճուրդին մասնակցել կկարողանան նաև այլազգիներ։
Աճուրդի են հանվելու բարձր պոտենցիալ ունեցող, հատուկ ընտրված նժույգները։ Վաճառքն իրականացվելու է աճուրդի կանոններով։
Աղբյուր' Փաստինֆո