Գլխից վիրավորում ստացած 44-օրյա պատերազմի մասնակցին վայրագությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանական մեքենայի մեջ վիրավոր գլխին բռունցքներով հարվածելով բերման են ենթարկում անհայտ ծագման, դիմակավորված հանցագործներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տականք նիկոլի վախի ցուցիչն այս անհայտ ծագման խուլիգանախմբերն են։ Նարեկի ինքնազգացողությունը բաժնում վատացել է։
Հ.Գ. Միայն մեկ բաժնում կա պատերազմի 5 մասնակից, 3-ը պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներ»: