«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Համացանցում մի քանիսի մոտ տեսա Արցախ գնալու փաստը, շահարկում դարձնելու միջոց և անդրադառնամ այդ հարցին։
Այն, որ Սոս Ջանիբեկյանին թիրախավորել են, ամենևին չեմ արդարացնում, բայց անհասկանալի ու անընդունելի է ինձ համար, երբ Սոսին ներկայացնելու ոչինչ չունեք, և առաջ եք բերում իր՝ Արցախ գնալու փաստը և սիրուն նկարահանումներ Արցախում արած լինելու փաստը։
Չէ, չեմ հասկանում, քանի որ Արցախ գնալը հերոսություն չեմ համարում, այլ պարտավորություն եմ համարում, քանի որ Արցախ պետք է ամեն մեկդ գնաք ու Սոսի գնալը այլոց աչքի գերան չդարձնեք։
Գիտեք՝ ինչո՞ւ եք զարմացած Սոսի գնալուց, որովհետև դուք չեք գնացել, չեք գնում և չեք էլ գնալու։
Հա՛, դուք նաև ՀՀ մյուս մարզեր չեք գնում, քանի որ գնալը ոչ թե տեսարժան վայրեր այցելելն է, այլ գնալ ու կարիքին հաղորդակից լինելն է։ Մարդկանց տեսնել ու ճանաչելն է, մարդկանց հոգս ու դարդը տանելն է ։
Լավ եղեք, եկեք Արցախ առանց պաթոսի ու ավելորդ ձևականության։
Արցախը ամեն մի հայի կարիքն ունի և Արցախ գնալու փաստը ծանրացնելով՝ մարդկանց հեռացնում եք Արցախից։ Նախ՝ վախ առաջացնելով, հետո՝ անտարբերություն...
Հաջողություն և բարի լույս»։