Նորերով կփոխարինվեն, առանձին դեպքերում էլ կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղքապետարանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի 2022 թվականի տարեկան ծրագրով մեկնարկել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի, «Երևանի 2750-ամյակի», «Շողակաթ» Հ/Ը հարևանությամբ գտնվող ջրավազանի, Գ.Նժդեհի հրապարակի, Գայի արձանի և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածին հարակից գեղարվեստական շատրվանների 12 պոմպերի փոխարինման, առանձին դեպքերում էլ՝ վերակառուցման նախնական աշխատանքները: Ծրագրում ներառվել են այդպիսի միջամտության առաջնահերթ կարիք ունեցող պոմպերը:
Գործընթացի ավարտից հետո ակնկալվում է ունենալ տեխնիկապես արդիականացված ենթակառուցվածքային համակարգ:
Այս պահին ավարտվել է ջրային կառույցների այդ հանգույցների ուսումնասիրությունը: Պոմպերի տեղադրումը կմեկնարկի առաջիկայում: