Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:

Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է: