Նպատակը ԱԳՆ շենքը շրջափակելը չէ, այլ ուղերձները տեղ հասցնելը։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի կապակցությայմբ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Էն նպատակով ենք ստեղ, որպեսզի փոխանցենք, որ էն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ՝ մեր ժողովրդի անունից բանակցելու, ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, քանի որ ինքը չի արտահայտում ժողովրդի շահերը»,-ասել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։