Լարված սյուժե, անսպասելի, կտրուկ շրջադարձեր, որոնք կստիպեն գամվել հեռուստաէկրաններին և բաց չթողնել որևէ սերիա: Շուտով հեռուստադիտողների դատին կհանձնվի «USArmenia TV»-ի հետաքրքիր և դեպքերի արագ զարգացում ունեցող նոր՝ «Սերը թակարդում» հեռուսատանովելը, որտեղ գլխավոր դերն այս անգամ ևս վստահված է երգիչ-դերասան Ավո Ադմայանին։

Սա Ավո Ադամյանի թվով երկրորդ համագործակցությունն է հեռուստաընկերության հետ: Ավո Ադամյանը մեծ սիրով համաձայնել է կերտել Արամի կերպարը։

Նոր նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով՝ իրենց ամբողջ անձնակազմը շատ ուրախ է «Խաբկանք» հեռուստանովելից հետո «USArmenia TV» , «Նոր Հայաստան» հեռուստաընկերության և սիրված երգիչ–դերասան Ավո Ադամյանի հետ հերթական համագործակցության համար։

 
 

Նկարահանումները տեղի են ունենում ինչպես Հայաստանում այնպես էլ Ամերիկայի Միացյալ նահանգներում։   

Ինքը Ավո Ադամյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր նախագծին և հայտնում, որ հեռուստադիտողների մեծ լսարանը և օգտատերերի տասնյակ հազարավոր գրառումները իրեն առավել պարտավորեցնում են կերտել համոզիչ կերպար, և այն իրականություն կդառնա, վստահ է երգիչ-դերասանը:

Գլխավոր հերոսը՝ Արամը հասուն տղամարդ է, որը մեծ հիասթափություն է ապրել ու այլևս չի հավատում  սիրուն: Կինը՝ Ռոզին հեռացել է թողնելով մեծ պարտքեր: Հիասթափությունն ու ցավը ստիպել են Արամին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ տվել է իր ցանկալի արդյունքը: Հիմա հեռուստանովելի գլխավոր հերոսը հաջողակ բիզնեսմեն է ում սրտին տիրանալու համար պայքարում են բազմաթիվ աղջիկներ և կանայք։ Թե Արամի սրտին տիրանալու համար ինչ փորձություններ կհաղթահարեն կանայք և ի վերջո ով կդառնա նրա սրտի տերը կպարզենք շուտով: